ԳԴՀ-ի բնակիչների կեսն իրեն «սեփական երկրում օտարերկրացի է զգում», որովհետեւ այնտեղ չափից շատ են մահմեդականները. այդպիսին են հրապարակված հարցման արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Լայպցիգի համալսարանի անցկացրած հարցման արդյունքում, նման կարծիք ունեցող մասնակիցների թիվը 2014 թվականի համեմատ աճել է  7 տոկոսով եւ հասել է   50 տոկոսի: Տասը գերմանացուց չորսը հայտնել է, որ կուզեր, որ արգելվի Գերմանիա մահմեդականների մուտքը: 

ԳԴՀ-ի բնակիչների շրջանում աճում է միգրանտների հանդեպ թերահավատությունը, նշում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Հինգ հարցվածից երեքը կարծում է, որ փախստականի կարգավիճակի համար դիմողների մեծամասնությունը  «հայրենիքում հետապնդման իրական ռիսկի ենթակա չէ»:

Հարցմանը մոտ 2,5 հազար մարդ է մասնակցել: 

Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծագույն միգրացիոն ճգնաժամն է ապրում, որի պատճառը նախ եւ առաջ զինված հակամարտություններն են եւ տնտեսական խնդիրները Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Հյուսիսային Աֆրիկայում: ԵՄ-ի սահմանային Frontex գործակալության տվյալներով, 2015-ին Եվրամիություն է եկել   1,8 մլն միգրանտ: ԳԴՀ-ի ՆԳՆ-ի տվյալներով, անցյալ տարի Գերմանիա է եկել ավելի քան մեկ միլիոն փախստական: