Աբխազիայի խորհրդարանը չորեքշաբթի վերջնական ընթերցմամբ ընդունել է հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունները: 

Հանրաքվեի մասին Աբխազիայի օրենքը քվեարկության ընթացքում դիտորդների առկայություն չի նախատեսում: Պատգամավոր Վալերի Ագրբան նշել է, որ թափանցիկության ավելացման համար առաջարկվել է հանրային դիտորդներին վերաբերող կետ ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Թափանցիկության բարձրացման, հնարավոր կեղծարարություններ թույլ չտալու եւ հանրաքվեի ինստիտուտի հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման նպատակով ձեր քննարկմանն ենք առաջարկում հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են հանրաքվեին քվեարկության ընթացքում հանրային դիտորդների ինստիտուտի ներդրում», — ասել է Ագրբան:

Փոփոխության համաձայն, Աբխազիայի քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն քվեարկության օրը ընտրատեղամասեր ուղարկել մինչեւ երեք դիտորդ, որոնք գրանցված են Աբխազիայի ԿԸՀ-ում: 

2016-ի հուլիսի տասին Աբխազիայում հանրաքվե տեղի կունենա, հանրապետության բնակիչներին կառաջարկեն պատասխանել   այն հարցին, թե   «անհրաժեշտ համարում եք Աբխազիայի Հանրապետության նախագահի արհտահերթ ընտրությունների անցկացումը»: