Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ննջել է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստին: Տեսագրությունը հինգշաբթի` հունիսի 16-ին հրապարակվել է YouTube-ում:

Սավչենկոյին աշխատանքի վերադարձնել է որոշել նրա կողքին նստած` «Ազգային ճակատ» խմբակցության պատգամավոր Անդրեյ Տետերուկը: Նա վերցրել է հանքային ջրով ապակե շիշը եւ գործընկերոջը մի բաժակ ջուր է լցրել: Վերջինս հավանաբար լսել է լցվող ջրի ձայնը եւ աշխուժացել է, հայտնում է Lenta-ն: