Ռադան դիմել է Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Բարդուղիմեոս պատրիարքին` խնդրելով, որ ուկրաինական եկեղեցին անկախանա Մոսկովյան պատրիարքությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: 

«Որոշման նախագծի նպատակն է արագացնել ուկրաինական եկեղեցու կարգավիճակի փոփոխությունը եւ ագրեսոր պետությունից դրա անկախության հաստատումը», — ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ կապված այն բանի հետ, որ «Ուկրաինայի բնակչության մեծամասնությունն արդեն չի ընկալում Մոսկվայի եւ համայնք Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ եկեղեցական միասնության գաղափարը», օրենսդիրները որոշել են օգնություն խնդրել Բարդուղիմեոս պատրիարքից: