Նոր Զելանդիայում ավոկադոյի ցածր բերքատվությունը հանցագործության մակարդակի աճի պատճառ է դարձել, գրում է The Guardian–ը։
Պարզվել է, որ ավոկադոյի պտուղներ հայթայթելու համար երկրի բնակիչներից շատերը պատրաստ են դիմել գողության։ 2016-ի հունվարից Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում մոտ 40 խոշոր գողություն է եղել, որոնց ընթացքում հանցագործներն այգիներից մոտ 350 ավոկադո են գողացել։
Որպես կանոն՝ հանցագործները գործում են գիշերը՝ հավաքելով պտուղները ծառերից կամ գետնից։ Գողացած մրգերը նրանք իրացնում են ճանապարհամերձ վրաններում եւ փոքր խանութներում։
Ոստիկանությունից հայտնել են, որ գողացած ավոկադոները կարող են վտանգավոր լինել, քանի որ դրանցից որոշները դեռ խակ են, իսկ որոշներն էլ վերջերս են մշակվել քիմիկատներով։ Սակայն դա գողերին չի կանգնեցնում, քանի որ մրգի վաճառքից ստացվող եկամուտը շատ մեծ է։ Չստացված բերքի պատճառով մեկ ավոկադոն արժի 4-6 դոլար։





























