Guccifer 2.0 ցանցահենը պատասխանատվություն է ստանձնել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ցանցը կոտրելու համար: Այդ մասին նա գրել է     Wordpress-ի իր բլոգում: Փաստաթղթերի մեծ մասը, ցանցահենի խոսքով, փոխանցվել է  WikiLeaks նախագծին:

Գրառումն ուղեկցվում է Դոնալդ Թրամփի մասին զեկույցով, որը նախապատրաստել էին դեմոկրատները: Չարամիտն ընդգծել է, որ դա ընդամենը մի փոքր մասին է այն ամենի, ինչ ներբեռնել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ցանցից: 

Գրառման հեղինակն իր կեղծանունով հղում է կատարել  ռումինացի  ցանցահեն Guccifer-ին, որը 2016-ի մայիսին կոտրել էր Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի փոստարկղը:  «Guccifer-ը գուցե առաջինն էր, որը ներթափանցել է Հիլարի Քլինթոնի եւ այլ դեմոկրատների փոստարկղ: Բայց իհարկե նա վերջինը չէր», — նշել է Guccifer 2.0-ն:

Ակնկալվում է, որ տեղեկատվությունը մոտ ժամանակներս կհրապարակվի  WikiLeaks-ում, հայտնում է Gazeta-ն: