Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն եւս մեկ ժամկետով: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնլդ Տուսկը՝ Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ իրավիճակը հիմա հստակ է, ու ԵՄ դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կապակցենք մինսկյան պայմանավորվածությունների հետ»,- նշել է նա:
«Մենք կերարացնենք պատժամիջոցները: Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել դեռ մինչեւ Եվրախորհրդի նիստը: Այսինքն ավելի ցածր մակարդակի վրա»,- շեշտել է Տուսկը:





























