Բելառուսում բարեհաջող փորձարկել են նոր հրթիռային զինատեսակ։ Այս մասին ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։
Նրա խոսքով՝ փորձարկումներն անցել են շատ հաջող։
«Հրթիռները նշանակված թիրախից բառացի կես մ հեռավորության վրա խոցել են այն առաջին համազարկով։ Երկրորդ համազարկով՝ 10 մետրից։ Դա իդեալական է։ Սրանք հրթիռային համալիրներ են, որոնք ստեղծվել են մեզ մոտ՝ Բելառուսում, 2 տարվա ընթացքում»,– ասել է նախագահը։
Նա Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովին հանձնարարել է քննարկել զինատեսակի ստեղծման գործում ավանդ ներդրած անձանց պետական մրցանակներով պարգեւատրելու հարցը։





























