Ռուսաստանը Եվրամիությանն առաջարկում է հարաբերությունների համատեղ «ինվենտարիզացիա» անցկացնել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ԵՄ–ի հետ հարաբերությունների ինվենտարիզացիա ենք անցկացրել, շարադրել ենք դա թղթի վրա, փաստաթուղթը ներկայանալի է։ Հույս ունենք հանձնել այն մեր գործընկերներին եւ առաջարկել միասին նման ինվենտարիզացիա անցկացնել»,– ասել է Լավրովը։