Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարության դեմ դատական գործըթնաց սկսելու մասին։ Այս մասին ասված է Վենեսուելայի միացյալ սոցիալիստական կուսակցության պաշտոնական կայքում, փոխանցում է Gazeta–ն։

«Մենք կդիմենք դատարան, եւ ես կարծում եմ, ու այդ մասին անգամ  նախապես եմ խնդրում, որ դա լինի բաց գործընթաց, որպեսզի Վենեսուելան կարողանա տեսնել այն հսկայական վնասը, որն այդ մարդիկ ուզում են հասցնել հանրապետությանը»,– ասել է Մադուրոն։

Անցյալ երկուշաբթի Վենեսուելայի գերագույն դատարանը իշխանության ուզուրպացիա էր ճանաչել ազգային ասամբլեայի ընդունած օրենքը, որը միջամտում է պետության ղեկավար լիազորություններին։