Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ջո Կոքսի սպանությունը (որի վրա կրակել էին Արեւմտյան Յորքշիրի Բերսթալ գյուղում) հարձակում է Մեծ Բրիտանիայի ամբողջ ժողովրդավարական համակարգի վրա, գրում է The Telegraph–ը։
Թերթը նշում է, որ բրիտանական ժողովրդավարությունը հիմնված է խորհրդարանական սկզբունքի վրա։ Խորհրդարան են անցնում տեղական համայնքների ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչներ, որոնք ներկայացնում են բնակչության շահերը։ Նրանց աշխատանքը ենթադրում է լինել տեսանելի եւ հասանելի ընտրողներին։
Դա նրանց խոցելի է դարձնում։ Սակայն բրիտանական ժողովրդավարությունը կառուցվում է ընտրողների հետ բաց հանդիպելու պատգամավորների պատրաստակամության վրա, օրինակ, գրադարաններում եւ հասարակական կենտրոններում, գրում է թերթը։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ երբ թագուհի Եղիսաբեթ 2-րդը բաց կառքով անցավ Լոնդոնի կենտրոնով, դա հիշեցում դարձավ, որ խաղաղ եւ բաց հասարակության գլխավոր գծերից մեկն այն փաստն է, որ հասարակական գործիչները չեն վախենում իրենց ժողովրդից։





























