Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր կեղծել բարձրագույն կրթության մասին դիպլոմը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:

Հայտնում են, որ նման կասկածներ են հայտնվել Թուրքիայի նախագահի պաշտոնական կենսագրությունն ուսումնասիրելուց հետո: Այնտեղ ասված է, որ Էրդողանը 1981-ին ավարտել է Մրամորնոմորյան համալսարանը՝ «Տնտեսություն ու կառավարում» մասնագիտացումով: Սակայն պարզվել է, որ այդ ուսումնական հաստատությունը դրանից մեկ տարի հետո է հիմնվել:

Ըստ Թուրքիայի օրենսդրության, երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի համար թեկնածուն պետք է բարձրագույն կրթություն ունենա: Իր նախընտրական քարոզչության ընթացքում Էրդողանը անհայտ պատճառներով ստուգման չի ներկայացրել փաստաթղթի բնօրինակը, ինչպես սահմանադրությունն է պահանջում: Քվեարկությունից առաջ Մրամորնոմորյան համալսարանի ռեկտորը հրապարակել է նրա դիպլոմի լուսանկարը, սակայն այստեղ էլ անհամապատասխանություններ կան՝ լուսանկարի վրա հաստատության անվանումը չի համապատասխանում կենսագրականում նշվածին:

Համալսարանի արհմիությունների միությունը համարում է, որ փաստաթղթերը կարող էին կեղծված լինել, գրում է FAZ–ը:

Նախկին դատախազ Եմեր Ֆարուկ Էմինաղաօղլուն համապատասխան բողոք է ուղարկել Անկարայի դատախազություն եւ ընտրական հանձնաժողով, սական այն մերժվել է, ինչը թերթի կարծիքով՝ միանգամայն կանխատեսելի պատճառ ունի: