Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հրապարակայնորեն «շշպռել է» թոռանը` Ուիլյամ արքայազնին, գրում է Metro-ն: Դա տեղի է ունեցել դեռեւս անցյալ շաբաթ, երբ երկիրը տոնում էր Նորին Մեծության հոբելյանը, բայց ժառանգորդի հասցեին «հանդիմանության» միջադեպը միայն այժմ են նկատել:
Ամերիկյան Բրենդոն Մակհինլի ամսագիրը թվիթերով հրապարակել է տեղի ունեցածի տեսագրությունը: Պարզվել է, որ երբ թագավորական ընտանիքը դուրս է եկել Բուքինգեմյան պալատի պատշգամբ, Եղիսաբեթ II-ին դուր չի եկել Քեմբրիջի դքսի պահվածքը: Ուիլյամը պպզել է որդու` Ջորջի հետ շփվելու, բայց Նորին Մեծությունը, ըստ ամենայնի, պահանջել է, որ թոռը վեր կենա:
«Մենք բոլորս գիտենք, որ երբ տատիկը հանդիմանում է մեզ, մենք ուշադրություն ենք դարձնում դրան: Երբ ձեր տատիկը թագուհի է եւ երբ դուք զորահանդեսի եք, ուշադրությունից վեր եք թռնում: Ինչն էլ արել է Ուիլյամ արքայազնը: Արքայազն Հարրին ուղղակի ուրախ էր, որ այս անգամ ինքը չէր սխալ թույլ տվել», – գրում է թերթը:





























