Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի ինկասացիայի աշխատակիցները ցավալի իրավիճակում են հայտնվել: Ռոդ Այլենդի հոսպիտալի տարածք մտնելիս Brink's ընկերության մեքենայի հետեւի դուռը բացվել է: Մեքենայից փողերով լի երեք պայուսակ է ընկել, որոնցից երկուսը վնասվել են հետեւից ընթացող մեքենայի անիվների տակ:
Ըստ Lenta-ի, քամին քշել է թղթադրամները: Ընկերության աշխատակիցները կարողացել են հավաքել այս ու այն կողմ թռած փողերի մի մասը, սակայն 20.5 հազար դոլարի կորուստ են գրանցել:
Ներկայում Brink's-ի ներկայացուցիչները ստուգումներ են անցկացնում՝ պարզելու համար, թե ինչպես կարող էր բացվել զրահապատ մեքենայի դուռը:





























