Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ նշել է, որ Իտալիայի վարչապետը վախեցրել է իրեն՝ խոսելով Եվրոպայի վերջի մասին:
Ավելի վաղ համաժողովի ժամանակ Մատեո Ռենցին հայտարարել էր, ֆինանսական սահմանափակումների միջոցառումների վրա հիմնված Եվրոպան պետք է փոխվի, այլապես դատապարտված է:
«Մեր իտալացի ընկերն ինձ փոքր-ինչ վախեցրեց, երբ ասաց, եթե Եվրոպայում փոփոխություններ չլինեն, ապա նրա վերջը կգա: Ես, անկեղծ ասած, այդպես չեմ կարծում: Եվրոպան միշտ Եվրոպա է: Եվրոպայի տնտեսության հիմնարար սկզբունքները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ ինչպիսի ներքին զարգացումներ էլ լինեն, Եվրոպան չի կործանվի»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:





























