Բելառուսում այսօր՝ հունիսի 18-ին մեկնարկել են խորհրդարանի վերին պալատի (Հանրապետության խորհուրդ) ընտրությունների քարոզարշավը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:

«Հանրապետության խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ից սեպտեմբերի 18-ը»,-ասել է նա:

Լոզովիկը պարզաբանել է, որ խորհրդարանի այս գումարման վերին պալատի լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին:

Լոզովիկը հստակեցրել է, որ ինքնաառաջադրումները տեղի կունենան հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:

Հանրապետության խորհուրդը տարածքային ներկայացուցչության պալատն է, որը կազմված է 64 անդամից: