Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել Բելգիայի վարչապետի եւ առանցքային նախարարների պահակախումբն ուժեղացնելու մասին, հայտնում է RTBF-ը:
Մասնավորապես, ուժեղացվել է արդարադատության, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարների, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների պահակախումբը:
Տվյալ որոշումն ընդունվել է ներքին գործերի նախարարությանը կից սպառնալիքների վերլուծության կոորդինացիոն կենտրոնի համապատասխան հանձնարարականից հետո:





























