Հարավային Աֆրիկայի գենդերային հավասարության հանձնաժողովը որոշել է, որ կույսերի համար համալսարանական թոշակներն անօրինական են եւ պետք է չեղյալ համարվեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Կվազուլու-Նաթոլի նահանգում Ուտհուկելայի քաղաքապետարանի ղեկավարությունը ավելի վաղ` այս տարի ներկայացրել էր թոշակը` ենթադրելով, թե դա կօգնի կրճատել ՄԻԱՎ-ով վարակման եւ անչափահասների հղիության դեպքերը: 

Ուտհուկելայի քաղաքապետ Դուդու Մազիբուկոն այն ժամանակ հայտնել էր, որ համալսարաններն ու քաղաքային իշխանությունները իրենք չեն ստուգի ուսանողների կուսությունը: 

Փոխարենը դպրոցականները, որոնք արդեն ստուգում են անցել զուլուների թագավորի կազմակերպած  ամենամյա արարողության ընթացքում, կկարողանան ստանալ թոշակը, հայտնել է նա: 

Հանձնաժողովը, որին դիմել են իրավապաշտպան խմբերը, հայտնել է, որ ուսանողների կուսությունից կախված թոշակն իր էությամբ խտրական է: 

«Կուսությունը էական կարեւորություն չունի ուսումնառության համար», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ: 

ՀԱՀ-ի պահպանողական շրջան համարվող քաղաքի ղեկավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել որոշումը: 

Հարավային Ամերիկայում մոտ 6,3 մլն մարդ ՄԻԱՎ-ով է վարակված, դա երկրի ամեն տասներորդ բնակիչն է:   

Վաղ հղիության դեպքերը եւս երկրում շատ տարածված են: 

2013-ին կառավարության աջակցությամբ իրականացված հետազոտությունը պարզել է, որ անչափահասների հղիության դեպքերի թիվն աճել է մինչեւ հարյուր հազար երկու տարի առաջվա  68 հազարի համեմատ: