Նիդեռլանդներից բժիշկները հայտարարել են, որ կարողացել են մեծածավալ տեղեկություններ հիշելու գործուն մեթոդ բացահայտել: Պարզվում է՝ խոսքը սովորական ֆիզիկական վարժությունների մասին է, որոնք պետք է կատարել երկարատեւ մտավոր լարվածություննից հետո:

Ըստ Planet today-ի, փորձին մասնակցած մի քանի տասնյակ կամավորներ պետք է 40 րոպե շարունակ հիշեին 90 նկարների դիրքը, այնուհետեւ որոշակի հերթականությամբ հատուկ ֆիզիկական վարժություն կատարեին:

Կամավորներին երեք խմբի են բաժանել: Մի խմբի անդամները վարժությունները պետք է անմիջապես կատարեին, երկրորդ խմբի կամավորները՝ 4 ժամ անց, երրորդ խմբի անդամները ոչինչ չպետք է անեին:

Արդյունքում առաջին խմբի կամավորները հիշելու բարձր արդյունավետություն են ցուցաբերել: