Eurowings ընկերության օդանավը դուրս է եկել Դյուսելդորֆի օդանավակայանից՝ «մոռանալով» վերցնել ավելի քան 90 ուղեւորի, հայտնում է Express-ը:

Դրեզդեն թռչող օդանավի ուղեւորներին երկու ավտոբուսով տարել են նստեցման: Առաջին ավտոբոսի 40 ուղեւորները բարեհաջող նստել են օդանավ եւ մեկնել Դրեզդեն:

Մյուս ավտոբուսում մնացած ուղեւորներին հանգստացնելու եւ օդանավակայանի աշխատակիցների անվտանգության ապահովման համար ժամանել է ոստիկանության 10 աշխատակից: