Թել-Ավիվի կենտրոնում մեքենան բախվել է ռեստորանին։ Ինչպես հայտնում է Haaretz թերթը, երեք մարդ զոհվել է, եւս վեցը վիրավորվել են։

Նախնական քննության տվյալներով, վարորդը կորցրել է մեծ արագությամբ ընթացող մեքենայի կառավարումը։ Մեքենան նախ բախվել է սյանը, ապա մխրճվել ռեստորանի այցելուների մեջ։ Զոհերից մեկը մեքենայի վարորդն է եղել։

Ենթադրվում է, որ վարորդը սրտի նոպա է ունեցել, որն էլ վթարի պատճառ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։