Աշխատանքը տարբեր ազդեցություն է ունենում տղամարդկանց ու կանանց վրա: Նման եզրակացության են եկել Օհայոյի համալսարանի ամերիկացի գիտնականները: Նրանք հետազոտություն են իրականացրել, որը տեւել է 5 տարի, որին մասնակցել է մոտ 7,5 հազար մարդ:

Պարզվել է, որ չափից ավելի ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը վնաս է հասցնում կանանց օրգանիզմին, բայց կործանարար ազդեցություն չի ունենում տղամարդկանց առողջության վրա:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանանց մոտ, որոնք ծանրաբեռնվածություն են զգում աշխատանքում, մեծանում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը: Նրանց մոտ մեծանում է նաեւ քաղցկեղի, արթրիտի եւ դիաբետի զարգացման հավանականությունը:

Իսկ ահա տղամարդկանց մոտ աշխատանքից նման բացասական հետեւանքներ չեն լինում: Նույնիսկ հակառակը, իրենց կյանքի ընթացքում շատ աշխատած տղամարդիկ ծեր հասակում ավելի առողջ են լինում, հաղորդում է Informing-ը: