Յակուտիայում այս հանգստյան օրերին բժիշկները ստիպված էին խուլ տայգայում ծնունդ ընդունել մի կնոջից, որը հղիության 40-րդ շաբաթում ամուսնու հետ ձկնորսության էր ուղեւորվել, իսկ փրկարարներն ու զինված ոստիկաններն էլ ստիպված էին ծննդկանին ու բժիշկներին պաշտպանել մոտակայքում թափառող արջերից, հայտնում է հանրապետության Առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Առողջապահության նախարարության տեղեկություններով, կինը հղիության 40-րդ շաբաթում որոշել է օգնել ամուսնուն ու ազգականներին ձկնորսության ժամանակ: Ձկնորսները ուղեւորվել են մի լիճ, որը խուլ տայգայում է գտնվում: Շաբաթ կնոջ երկունքի ցավերը սկսվել են, ամուսինն ու քույրը նրան փորձել են մեքենայով հիվանդանոց հասցնել, բայց ամենագնացը ճահճուտի մեջ է խրվել: Կինը մնացել է անտառում քրոջ հետ, իսկ ամուսինը վազել է դեպի մայրուղի այն հույսով, որ բջջային կապը գոնե այնտեղ կաշխատի:

Շաբաթ 23.28-ին շտապ օգնության վահանակին ստացվել է տեղեկություն, որ տայգայում՝ Միրնի քաղաքից հեռու կին է ծննդաբերում: Շտապ օգնության մեքենան, ԱԻՆ մեքենաներն ու ոստիկանությունը շտապել են օգնության, բայց ճահճոտ տեղանքը թույլ չի տվել հասնել ծննդկանին»,- հայտնում է Առողջապահության նախարարությունը

Բժիշկները, փրկարարները ու ոստիկանները ստիպված են եղել մի քանի ժամ ճանապարհ անցնել, որպեսզի հասնեն ծննդկանին: Ծննդաբերությունըը բարդացել է արյունահոսությամբ: Բժիշկները մի շարք անհապաղ միջոցառումների շնորհիվ կարողացել են փրկել մոր ու նորածին աղջկա կյանքը: Իսկ ԱԻՆ փրկարարները ու ոստիկանները, որոնց տաբելային զենք ունեին, պաշտպանում էին ծննդկանին ու բժիշկների մոտակայքում շրջող գորշ արջերից:

Բոլոր ամենագնացները հերթով ճահճուտի մեջ էին խրվում ու բժիշկներն ու փրկարարները ստիպված են եղել ձեռքերի վրա ծննդկանին ու երեխային հասցնել մայրուղի: Այնտեղ նրանց հանձնել են ուրիշ բժիշկների ու հասցրել Միրնիի կենտրոնական հիվանդանոց:

Բժիշկների տվյալներով կնոջ ու նորածնի վիճակը գնահատվում է որպես համեմատաբար բավարար: Նրանց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում: