Չինաստանի Գուանսի Չժուանյան ինքնավար շրջանում քարհանք է փլվել, յոթ մարդ մնացել է փլատակների տակ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ աշխատակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը կատարվել է հունիսի 20-ին, տեղական ժամանակով 8:15-ին Պինլե կիրճում: Հայտնում են, որ առնվազն մեկ մարդ էլ վնասվածք է ստացել:
Փլուզման պատճառը հայտնի չէ: Այս պահին փրկարարական աշխատանքներ են իրականացվում:





























