Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոբուսի պայթյունից 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ–ին։ Առնվազն 8 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում, որ Քաբուլում միկրոավտոբուս է պայթել, որում եղել են աշխատանքի գնացող անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ ծագումով Նեպալից։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» շարժման գրոհայինները։