Մահացել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Ռ. Պապայանի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ռաֆայել Պապայանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` ժամը 18։00-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում` Կոնդ Կոզեռնի 15 հասցեում:
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` ժամը 14։00-ին, նույն տեղից։



























