Brexit-ը կարող է վատացնել Մեծ Բրիտանիայում մուսուլմանների ստատուս-քվոյին վերաբերող իրավիճակը: Այս մասին ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջորջ Յոֆֆեն, շեշտելով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բացասական հետեւանքները բրիտանացի մուսուլմանների համար:

«Մուսուլմանական երկրներից Բրիտանիա միգրացիան միշտ էլ եղել է հսկողության տակ, ու նման միջոցառումները զգալիորեն աճել են վերջին տարիներին, բայց իմ կարծիքով եթե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը ազդի միգրացիայի պայմանների վրա, մուսուլմանների համար իրավիճակը շատ ավելի կվատանա»,- հավելել է նա:

Պատասխանելով Մեծ Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման աստիճանի մասին հարցին, հաշվի առնելով ԵՄ կազմից երկրի դուրս գալը, պրոֆեսորը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ԵՄ-ից դուրս գալը չի ավելացնի իսլամաֆոբիան, մուսուլմանական աշխարհում կատարվող իրադարձությունների նկատմամբ բրիտանական կառավարության դիրքորոշումն է առաջացրել  իսլամաֆոբիա ու ատելության մթնոլորտ»:

«Ցավոք, անկախ նրանից՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, թե կմնա այնտեղ, իսլամաֆոբիան երկրում աճում է ու մենք պետք է դատապարտենք դա», հավելել է պրոֆեսոր Յոֆֆեն: