Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղում այսօր՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով նույն գյուղի 18-ամյա բնակիչ է մահացել:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ վթարից տուժած երեք երիտասարդի են տեղափոխել, նրանցից Տիգրան Հովհաննիսյանը՝ մահացած վիճակում:

Վթարից տուժած մյուս երիտասարդները 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանն ու  17-ամյա Գեւորգ Սահակյանն են, նույն գյուղի բնակիչներ: Տալվորիկը մահացած Տիգրանի եղբայրն է։ Նրանք «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել են հաստաբուն ծառի: