Նիսում բազմության մեջ մխրճված բեռնատարի վարորդ Մոհամեդ Լայաեժ Բաուլելը, դատելով ամեն ինչից, արմատական չէր, նույնիսկ ուղղահավատ մուսուլման չէր. Մոհամմեդը չէր նշում Ռամադանը:

Պարզվում է՝ նա ամուսնացած էր, բայց կնոջ հետ վիճելուց հետո մեկ տարի առաջ տեղափոխվել է Նիս՝ կնոջը եւ երեք երեխաներին թողնելով հայրենիքում՝ Թունիսում: Հաստատվել է, որ նա սիրում էր պարել սալսա, կանանց եւ հաճախել գիշերային ակումբներ:

Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոհամեդը մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում բռնություն կատարելու եւ զենք պահելու համար, բայց ոչ մի ուղիղ կապ չի ունեցել ահաբեկիչների կամ արմատական խմբավորումների հետ: Ի՞նչն է դրդել 31-ամյա, ֆրանսիացու արտաքինով թունիսցուն, ճզմել մարդկանց՝ առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ողբերգության հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 84 մարդ, այդ թվում՝ Հայաստանի 1 քաղաքացի: