Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարիչը, որը գործում է Կոկո կեղծանունով, Twiiter–ում Նիսի ահաբեկչության մասին ծաղրանկար է տեղադրել։
Նկարում պատկերված է ափը, արյունոտ հրավառությունը եւ ցնցված մարդիկ։ Քաղաքի անունից եւ նկարչուհու ստորագրությունից բացի, նկարում այլ տեքստ չկա։ Կոկոն նկարը հրապարակել է #Nice, #Nice06 и #14juillet հեշթեգերով։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
ՀՀ ԱԳՆ–ից հայտնել են, որ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա։
#Nice #Nice06 #14juillet pic.twitter.com/CjPh0lhvA7
— Corinne (@cocoboer) July 15, 2016





























