Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի հետ համատեղ, կայացել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Միջազային հարաբերությունների հարցերով հանձնախմբի հանդիպումը` նվիրված Միացյալ ազգերի պաշտպանության շաբաթին:
Հանդիպումը նվիրված է եղել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը եւ Նիգերիայում տիրող իրավիճակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային հանրության աջակցության հնարավորությունները` տիրող իրավիճակը շտկելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Էկումենիկ եւս մեկ ժողով տեղի է ունեցել հոկտեմբերի 2-8-ը Տիրանայում (Ալբանիա): Ժողովի ընթացքում քննարկվել են միջազգային մարտահրավերների ազդեցություններն եկեղեցիների վրա, ինչպես նաեւ մշակվեցին ծրագրեր էկումենիկ համագործակցության եւ փոխօգնության նոր ռազմավարություն ձեւավորման համար:
Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ վերոնշյալ ժողովներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աշխատակից Ծովինար Ղազարյանը:





























