Կոսովոյի Պեչսկի վանքում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Սերբիայի եւ Համայն Սլովենիայի Պատրիարք Նորին սրբություն Իրենեոսի գահակալության արարողությունը: Սերբ ուղղափառ եկեղեցում ձեւավորված ավանդության համաձայն Պատրիարքի գահակալության արարողությանը մասնակցում են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Նորին Սրբություն Իրենեոսի գահակալության արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը: