Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում քիչ առաջ պայթյուն է որոտացել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով երկու աշխատակից տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով, պայթել է գործարանի վառարաններից մեկը:

Մանրամասները կհաղորդենք առաջիկայում: