Թուրքական կողմը հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վերականգնվում են բարեկամական հարաբերությունները: Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է, մեր հարեւանը»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ոչ միայն երկու երկրների միջեւ ատեւտրի, տուրիզմի եւ ներդրումների ոլորտում հարաբերություններին, այլ նաեւ ավելի լայն իմաստով հարաբերությունների կարգավորմանը:




























