Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները 34-ամյա Արմեն Ղ.-ի տանը կից օժանդակ կառույցում խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են մոտ 6 կիլոգրամ 150 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: