Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Իռլանդիայի հավաքականին հաղթեց 3։2 հաշվով։ 11-րդ րոպեին առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կերժակովը։ 28-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Ալան Ձագոեւը։ Երկրորդ խաղակեսում երրորդ գոլը խփեց Ռոման Շիրոկովը։
Երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականի դարպաս գոլ ուղարկեց նաեւ իռլանդացի Ռոբի Կինը։ Երկրորդ գոլը խփեց Շեյն Լոնգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երեւանում, նույն խմբում, որում հանդես է գալիս Ռուսաստանը, 3։1 հաշվով հաղթանակի հասավ Սլովակիայի հավաքականի հանդեպ։ Եվրո-2012-ում Հայաստանը տարավ առաջին հաղթանակը, իսկ ֆավորիտ համարվող Սլովակիայի հավաքականը երկու մեկնարկային հաղթանակներից հետո կրեց առաջին պարտությունը։
Ինչպես կարծում են մեկնաբանները, իր հաղթանակով Հայաստանն արեց այն, ինչը մեկ ամիս առաջ չկարողացավ անել Ռուսաստանի հավաքականը։ Հայերի հաղթանակն էականորեն շտկեց Ռուսաստանի հավաքականի մրցաշարային դիրքը։ Շնորհիվ այս բանի՝ Ռուսաստանն, այսօր բարեհաջող հանդես գալով Իռլանդիայում, հնարավորություն ստացավ կրկին առաջին տեղ դուրս գալ։
Եվրո-2012-ի В խմբում Ռուսաստանը, Իռլանդիան եւ Սլովակիան, հավաքելով 6-ական միավորներ, կիսում են առաջին տեղը։ Նրանց հետեւում են Հայաստանն ու Մակեդոնիան, որոնք ունեն 4-ական միավոր։




























