Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 2–ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում իրար են բախել «Միցուբիշի» մակնիշի 22 ՕՍ 527 եւ «ՎԱԶ–2107» մակնիշի 20 ԼՕ 910 համարանիշների ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Միցուբիշին» շրջվել է։ Մեքենայի ուղեւոր, 42-ամյա Լյուդմիլա Նորիկի Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից NEWS.am-ին հաղորդեց, որ վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։
«Միցուբիշիի» վարորդը եղել է Ազատության փողոցի 1 շենքի բնակիչ, «Հաքիլար» ՍՊԸ տնօրեն, 23-ամյա Արմեն Մարտինի Գասպարյանը։ «ՎԱԶ–2107»–ի վարորդը եղել է Երեւանի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 26-ամյա Արամ Աղասու Պետրոսյանը։




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























