Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գոռ Հակոբյանին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: