Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 12-ին երեկոյան 9-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 36-ամյա Կարեն Միքայելյանը ենթարկվելու է մի քանի բարդ վիրահատությունների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հարազատներից Բագրատը: Նա նշեց, որ Կարենը դեռ գտնվում է «Աստղիկ» ԲԿ-իՎերակենդանացման բաժանմունքում: Նրա հարազատները դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն` գումարի հարցում իրենց օժանդակելու համար:

«Դիմել ենք, որ պետպատվերի շրջանակում վիրահատեն, այս պահին դեռ Վերակենդանացման բաժանմունքում `, այնուհետեւ կենթարկվի վիրահատությունների»:

Կարեն Միքայելյանը երկրորդ ողի, պարանոցային հատվածի, ազդրի, սրունքի կոտրվածքներ ունի, վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող չեն:

Կարեն Միքայելյանը մենակ էր ապրում, ծնողները մի քանի տարի առաջ են մահացել: Հարեւանների խոսքով՝ նա հոգեկան խնդիրներ ունի, որոնք ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: