Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.50-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության Տավուշի մարզի Հրդեհային ծառայությունից ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 19-ին 2-րդ կարգի հաշմանդամ, 26-ամյա Նունե Ք.-ի` գյուղին հարակից դաշտում կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհվել են Աչաջուր գյուղի երեք բնակիչների խաղողի այգիները: Ընդհանուր առմամբ, տուժողներին պատճառվել է շուրջ 1.5 մլն դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:



























