Ռուսաստանն ու Թուրքիան դաշինքի են գնացել, որպեսզի ամրապնդեն իրենց միջազգային դիրքերը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստա Իսկանդարյանի՝ նրանց մերձեցումը Արեւմուտքի կողմից մեկուսացմանը հակազդելու միջոց է:

«Իսկ առհասարակ երկու երկրների միջեւ բազմաթիվ խնդիրներ են պահպանվում: Քրդերի հարցում համաձայնություն չկա, այն բացակայում է նաեւ Սիրիայի հարցում: Վստահության պակաս կա»,- նշել է քաղաքագետը:

Ռուսական եւ  հայկական բանակների միասնական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի հարցը, ինչպես նշեց Իսկանդարյանը, վերաբերում է ավելի շուտ ռուս-հայկական, այլ ոչ թե ռուս-թուրքական հարաբերություններին: Պետք չէ դա համարել Անկարային կողմն ուղղված ուժի ցուցադրություն, աել է նա: