«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանը  քրեական գործը կարճելու քննիչի որոշումը բողոքարկելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուզաննա Եղնուկյանը։

Նշենք, որ  մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցայի ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների բախման ժամանակ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Ըստ Հիմնադիր խորհրդարանի՝ Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածողը ոստիկան է եղել: Նա տուժող էր ճանաչվել, սակայն հարուցված քրեական գործը հինգ ամիս անց կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

«Երեկ ծանուցում ստացա, որ կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն ամեն ինչ տեսանյութում պարզ երեւում է, ես երեւի բախտավոր եմ, որ ինձ  քրեական պատասխանատվության չեն ենթարկել սուտ  մատնության համար»,-հեգնեց Ռուզաննա Եղնուկյանը՝ նշելով, որ իր փաստաբանը այդ որոշումը բողոքարկելու է։