Ռուսաստանի ՔԿ գլխավոր վարչության  ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քննության կարծիքով Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում գրավել էր Citibank բանկի մասնաճյուղը, նման հանցագործության է գնացել, քանի որ չէր կարողանում բանկերին վճարել վարկային պարտքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որպես առաջնահերթ դրդապատճառ Գլխավոր վարչության քննիչները դիտարկում են ծանր ֆինանսական դրությունը ու տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարությունը»,- ասել է Իվանովան:

Ավելի վաղ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Արամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն էր ստացել: