Թուրքիայի իշխանություններն ընդունել են, որ առայսօր ԱՄՆ-ին ապացույցներ չեն տրամադրել երկրում կատարված հեղաշրջման փորձի հետ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կապի մասին, գրում է Foreign Policy–ն:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Նաջի Այդան Կարամանօղլուն  պարբերականին հայտնել է, որ ապստամբության մասնակիցների հետ Գյուլենի կապի մասին ապացույցները «կփոխանցվեն, երբ կգա ժամանակը»՝  այսպիսով ընդունելով, որ առայսօր դա չի արվել:

Բացի դրանից դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան Գլուլենին ատահանձնելու հարցումը ԱՄՆ-ին ուղարկել էր դեռ մինչեւ հուլիսի 15-ը՝ այսինքն մինչեւ հեղաշրջմաան փորձը:

«Ֆեթուլահ Գյուլենը դեռ մինչեւ հեղաշրջման փորձն արդեն քննության տակ էր գտնվում ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու ու պետության դեմ ապօրինի գործունեություն ծավալելու կասկածանքով»,- պարզաբանել Կարամանօղլուն

Ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան մտադիր է հաջորդ շաբաթ Գյուլենին արտահանձնելու հարցում ուղարկել: Անկարան մեղադրում է  քարոզչին հուլիսի 16-ի գիշերը երկրում կատարված հեղաշրջման փորձին մասննակցություն ունենալու մեջ: