Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին:

Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 48-ամյա Հ. Ն.-ի դին: