Օգոստոսի 27-ին, ժամը  00.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա  Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ եւ սրահը՝ մասամբ: