12-ամյա Գարեգինի համար սեպտեմբերի 1-ն արդեն յոթ տարի է՝ անաղմուկ ու անշուք է գալիս։ Բաբայանների ընտանիքում ոչ նրա, ոչ էլ նրա դպրոցահասակ եղբայրների համար սեպտեմբերիմեկյան գնումներ անել չեն կարողանում։
12, 10 ու 9-ամյա եղբայրները դպրոց են գնում ուրիշներից օգնություն ստացած հագուստով, որոնց վրա տարեցտարի ավելանում են կարկատանները։
Գարեգինը, Գագիկն ու Գեւորգը սահմանամերձ Այգեձորում ապրում են հոր, մոր, տատիկի ու 3-ամյա եղբոր հետ։ Ընտանիքի միակ աշխատողը հայրն է, որը հողագործությունից ստացած գումարով չի կարողանում հոգալ անգամ երեխաների սնունդի հարցը։ Երեխաների մայրը՝ տիկին Կարինեն վերջին երեք տարիներին առողջական խնդիրներ է ձեռք բերել, ինչն ընտանիքին նոր հոգսերի, նոր ծախսերի առջեւ է կանգնեցրել։
«Նպաստ ու թոշակ ենք ստանում, ընդհանուր 70 հազար դրամ, բայց այնքան պարտքեր ունենք, որ պարտքերը տալիս ենք, նորից պարտք ենք անում։ Խանութներին այնքան պարտք ենք, որ էլ սնունդ էլ չեն տալիս, ասում են՝ փողը բերեք, նոր։ Ես էլ երեք տարի է՝ հինգ վիրահատություն եմ տարել, ամեն անգամ հիվանդանոց գնալ գալու գումար է պետք գալիս, որը չունենք։ Վարկ ենք վերցրել 300 հազար դրամ, չենք կարողանում վարկը փակենք հիմա»,- NEWS.am-ին պատմեց տիկին Կարինեն, որը մի քանի օրից պետք է բժշկին այցելի, բայց ճանապարհածախսի համար անգամ գումար չունի։
Մայրը պատմում է, որ նախորդ տարիներին կարողացել են երեխաների համար գոնե նոր կոշիկ գնել, գրենական պիտույքներ, սակայն այս տարի այդ էլ չեն կարողանում։ Երեխաները, մոր խոսքով, ավելի լավատես են. հույս ունեն, որ ամեն տարվա պես մի ելք կգտնվի ու իրենք դպրոց կհաճախեն։
Ընտանիքին օգնելու համար «Հույս հային» բարեգործական նախաձեռնությունը ծրագրել է ընտանիքին ընտանի կենդանի նվիրել:
Բաբայաններին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարով
«ՎՏԲ» բանկ- 16020021872700, ստացող` Կարինե Վանեսյան
Arca online - 9051410201013935
PayPal - [email protected]
Idram-866254990
Yandex Money-410013302821610
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)





























