Օգոստոսի 26-ին, ժամը 9.25-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին դիակ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 75-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուսի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: