Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է  60 մարդու, հայտնում է Sky News Arabia-ն Twitter-ի իր միկրոբլոգում:

Ալիքի հաղորդմամբ, տեղեկությունը ստացվել է տեղի իշխանություններից: Ավելի վաղ  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Ռեյտեր գործակալությանը հայտնել է 45 զոհվածի եւ 60 վիրավորի մասին:

Ահաբեկչական գործողությունը կազմակերպել է մահապարտը` ականապատ ավտոմեքենայում` երկրի իշխանություններին հավատարիմ կամավորների ճամբարի մոտակայքում: 

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:  Եմենի հարավում գործում են   «Իսլամական պետություն» եւ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: