Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների օրակարգն արհեստական է: Այս մասին օգոստոսի 29-ին «Լեռնային Ղարաբաղում սպասվող սահմանադրական փոփոխություններ. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները Ղարաբաղում խնդիրների լուծման առանցքային բանալի չեն: «Ղարաբաղում մարտահրավերն շատ ավելի են: եթե խոսում ենք անվտանգության մասին, մշտապես անդրադառնում ենք սպառազինության հարցին, սակայն անվտանգության ամենամեծ երաշխավորը իր հողի վրա բարեկեցիկ ապրող մարդն է: Ղարաբաղում գազի գինը երկու անգամ բարձր է, քան Հայաստանում: Բոլոր ոլորտներում մենաշնորհ է հաստատված: Ղարաբաղում միայն մեկ հեռուստաալիք կա: Բոլոր ոլորտներում պլյուրալիզմի խնդիր կա»,- ընդգծել է Գեղամ Բաղդասարյանը:
Նա համաձայն չէ, որ սահմանադրական փոփոխությունները ապրիլյան պատերազմով են պայմանավորված: «Ես մասամբ եմ համաձայն, որ դա ուղղված է իշխանության վերարտադրմանը: Իշխանության վերարտադրման համար ոչ մի խոչընդոտ չկա:  Խոսքն առանձին խմբերի եւ անհատների վերատադրման մասին է»,- հավելել է Գեղամ Բաղդասարյանը: